Վերադառնալ Էդիթ Պրինտ
Սկսվելով որպես գավառական Անգլիայի սովորական մարդկանց կյանքից պատմվող կատակերգություն՝ Ուելսի այս պատմությունն աստիճանաբար վերածվում է մի փայլուն գիտանկանի կյանքի ողբերգության, որի անհավատալի հայտնագործությունը նրան ընդմիշտ բաժանում է մարդկանցից անտեսանելիության անանցանելի պատով և վերածում նրան հասարակության համար վտանգավոր խելագարի...
Ուելսի հերոսն ինքն իրեն երևակայում է «գերմարդ», և այդ կերպարը հետագայում դառնում է համաշխարհային գրականության մեջ չար հանճարի ամենահայտնի կերպարներից մեկը:
Գիտնական Գրիֆֆինը որոշում է կառավարել աշխարհը, նա հայտարարում է նոր դարաշրջանի սկզբի մասին՝ ենթադրելով, որ անտեսանելիությունը իրեն անհամար առավելություններ է տալիս մնացած մարդկանց հանդեպ: Նա կարող է աննկատ մուտք գործել ուր ասես և իրագործել սեփական, անգամ ամենադաժան մտադրությունները: Եվ ոչ ոք էլ չի իմանա, թե որտեղից է ի հայտ եկել այդ «պատժող ձեռքը»...