Վերադառնալ Էդիթ Պրինտ
Թումանյանը՝ աշխարհի երեխաներին / Բանաստեղծություններ, բալլադներ / հայերեն և ռուսերեն
3 900 ֏
Էդիթ ՊրինտԹումանյանը՝ աշխարհի երեխաներին / Բանաստեղծություններ, բալլադներ / հայերեն և ռուսերեն
3 900 ֏
Էդիթ ՊրինտԲրենդ:
ԷԴԻԹ ՊՐԻՆՏ
Արտադրման երկիր:
Armenia
Ենթաբաժին:
Կոդ:
EP-1029
*Required
Նկարագրություն
Սույն ընտրանին երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն, ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները, ինչպես նաև հայ բանահյուսության և համաշխարհային պոեզիայի նրա մշակումներից:
Թարմ, գունեղ նկարազարդումներով այս գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների առջև իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Գրքում ընդգրկված զվարճալի և իմաստալից բանաստեղծություններն ու բալլադները և դրանց՝ թումանյանական ոգուն հարազատ ռուսերեն թարգմանությունները նախատեսված են տարբեր տարիքի երեխաների ու պատանիների համար: Երեխաներին մատչելի լինելով հանդերձ՝ այս գրավիչ ստեղծագործությունները կհետաքրքեն նաև մեծահասակ ընթերցողին:
Ապրանքի մանրամասներ
Հեղինակ:
Հովհաննես Թումանյան
Չափսեր:
16.5 x 24 սմ
Տպագրություն:
Գունավոր
Նկարազարդող:
Լիլիթ Մնացականյան
Հրատարակության տարեթիվ:
2023
Շապիկ:
Կոշտ կազմ
Լեզու:
Հայերեն, ռուսերեն
Էջեր:
88
Կազմող:
Նազելի Կարապետյան