Վերադառնալ The Bake House
Նկարագրություն
Իզոմալտը սպիտակ փոշի է, անհոտ, չափավոր քաղցր, հանդիսանում է ջրում հեշտությամբ լուծվող շաքարի փոխարինիչ։ Սննդամթերքին հաղորդում է ծավալ և անփոխարինելի է շաքարային դեկորներ պատրաստելիս։
Ցածր հիգրոսկոպիկությամբ՝ խոնավությունը քիչ է կամ ընդհանրապես չի կլանում։
Թափանցիկ, իդեալական դեկորների համար։
Պատրաստման ձև․ 100–200 գ ջուրը և 1 կգ իզոմալտ հասցնել 160°C, ապա ստեղծել դեկորները։
185°C-ից բարձր՝ հնարավոր է շագանակագունացում։