Վերադառնալ Զանգակ Գրատուն
Ենթաբաժին:
Կոդ:
ZK-00063046
*Required
Նկարագրություն
Երկը ինքնատիպ և ընդգրկուն մի խորհրդածություն է անցնող ժամանակի և նրա անդավաճան վկայախոսի՝ Հիշողության մասին: Հետամուտ անանձնական ինքնակենսագրության իր վաղեմի ծրագրին՝ 2008 թ. հրատարակված իր այս վեպում, որն ընդգրկում է 1940-2008 թթ. միջև ընկած ժամանակահատվածը, Աննի Էռնոն ներկայացնում է իր ապրած «Տարիների» դիմանկարը: Քողազերծելով ժամանակակից աշխարհում հաղթարշավող հիշողության սրբագրման և մոռացության աներևույթ մեխանիզմները՝ հեղինակը դրան հակադրում է ժամանակի բազմանվագ մի արձանագրություն, որ զարմացնում է իր անողոք հետևողականությամբ: Դարաշրջանը որսացող պատկերների սրաթռիչ շրջապտույտը պարբերաբար ընդհատվում է անձնական լուսանկարների և տեսաժապավենների նկարագրությամբ: Անանուն աղբյուրից բխող հանրային հիշողության հարահոս ընթացքում աստիճանաբար ամբողջանում է անհատի ճակատագիրը:
Ապրանքի մանրամասներ
Հրատարակչություն:
Անտարես