Վերադառնալ Էդիթ Պրինտ
Արտադրման երկիր:
Armenia
Բրենդ:
ԷԴԻԹ ՊՐԻՆՏ
Ենթաբաժին:
Կոդ:
EP-161
*Required
Նկարագրություն
Գիրքը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի այն լեռները, որոնց շուրջ դարավոր պատմության ընթացքում հյուսվել են հայ ժողովրդական հերոսական լեգենդներն ու առասպելները, որոնք կարևոր դեր են ստանձնել հայ ժողովրդի հեթանոսական և քրիստոնեական հավատալիքների ու ծեսերի, պաշտամունքային ավանդույթների ձևավորման համակարգում: Լեռները ներկայացվում են որպես ժողովրդական սրբություններ: Հայրենի բնաշխարհին, նրա ֆիզիկաաշխարհագրական պայմաններին, հայ ժողովրդի պատմության ազգային-ազատագրական առանձին դրվագներին նվիրված էջերն ունեն ճանաչողական բնույթ և մեկ անգամ ևս ներկայացնում են մարդկային քաղաքակրթության ու մշակույթի հնագույն օրրանի՝ Հայկական լեռնաշխարհի մասին գիտական պատկերացումները:
Գիրքը կազմված է «Եվ հառնեց լեռնաշխարհը», «Հայոց տիտանները», «Առասպելների հետևից», «Աստվածները նստում են լեռներում», «Սրբերը բարձրանում են լեռները», «Այնտեղ Ադամն է շրջել», «Գանձը քարի մեջ» և այլ հետաքրքրական մասերից: Այն ոչ միայն ամբողջությամբ գեղեցիկ է ձևավորված, այլև չափազանց հետաքրքիր է ընթերցվում:

Ապրանքի մանրամասներ
Էջեր:
232
Շապիկ:
Փափուկ կազմ
Հեղինակ:
Սամվել Դիլանյան
Հրատարակության տարեթիվ:
2012
Տպագրություն:
Գունավոր
Չափսեր:
21 x 30 սմ
Լեզու:
Հայերեն